Ինչ եղավ, երբ գյումրեցի աղջիկն առաջին հանդիպմանը կիսամերկ լուսանկարվեց, և ում ձեռքում հայտնվեցին այդ լուսանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանցագործությունները միայն ռեալ կյանքում չէ, որ կատարվում են: Ինչպես հայտնի է՝ վերջին շրջանում օրինազանցության դեպքեր հաճախ են հանդիպում նաև վիրտուալ աշխարհում: Դրանց կիզակետում են լինում ինչպես ազատության, այնպես էլ անազատության մեջ գտնվող մարդիկ:

Նման հանցանքներին օրերս ավելացել է ևս մեկը: Երիտասարդն իր ծանոթուհու ինտիմ բնույթի լուսանկարները տարածել է սոցկայքի էջերում, արդյունքում հայտնվել կասկածյալի կարգավիճակում:

Այսպես, Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Գյումրիում բնակվող 25-ամյա մի աղջիկ իրավապահներին պատմել է, թե «Օդնոկլասնիկի.ռու» կայքով ծանոթացել է 22-ամյա մի երիտասարդի հետ, ժամադրվել ու հանդիպել Գյումրիի Կենտրոնական զբոսայգում:

Ու հենց առաջին իսկ հանդիպումն ավարտվել է ինտիմ բնույթի լուսանկարներ անելով, որոնք հայտնվել են երիտասարդի ընկերների նույն սոցկայքի էջերում:

Աղջկա պատմածով՝ առաջին իսկ հանդիպմանն իր նոր ծանոթը, բռնելով կոկորդից, պահանջել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ կամ մերկ լուսանկարվել` որպես երաշխիք, որ հետագայում շարունակելու է իր հետ հանդիպումները: Ինքն էլ նախընտրել է երկրորդ տարբերակը և բարձրացրել է վերնաշապիկը:

Երիտասարդն իր բջջային հեռախոսով կիսամերկ վիճակում լուսանկարել է աղջկան և լուսանկարները տեղադրել իր ընկերների «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի էջերում:




Լրահոս