Քրեական գործ է հարուցվել ի սկզբանե, մինչև նրա սահման հատելը: Երբ որ հիմքերը բավարար են եղել, նրան մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: Այնպես չի, որ մարդուն պետք է անմիջապես ձերբակալել և կալանավորել: Այսօր Եռաբլուրում, անդրադառնալով ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի` Ադրբեջան անցնելուն, այս մասին նշեց Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Այնպես չէ, որ երբ կա հանցանք, մարդուն կարող ենք պահել անազատության մեջ՝ մտածելով որ նա կարող է դավաճանություն անել»,-ասաց գլխավոր դատախազը:
Մանրամասները` Armlur.am -ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան