Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է բավական զավեշտալի մի տեսանյութ և դրան կից նյութ, որը ներկայացնում է մի մերկ տղամարդու արկածները հյուրանոցում։
Ինչպես կարելի է դատել ստորև ներկայացված տեսանյութից, տղամարդը, լինելով ամբողջովին մերկ, ափսեներով լի սկուտեղով դուրս է գալիս իր համարից, ձեռքի եղածը դնում գետնին և ցանկանում շուտ սենյակ մտնել։ Սակայն պարզվում է, որ սենյակի դուռը տղամարդու ետևից փակվել է՝ նրան թողնելով անհարմար և հուսահատ վիճակում։
Սեռական օրգանն ու “5-րդ կետն” ափսեներով ծածկելով՝ տղամարդը նստում է վերելակ, որտեղ գտնվում է մի կին իր փոքր տղայի հետ։ Այնուհետ ամերիկացին իջնում է հյուրանոցի ընդունարան՝ փորձելով ստանալ իր սենյակի բանալիները։ Այս խնդրանքին ի պատասխան ընդունարանի աշխատակցուհին մերկ տղամարդուց պահանջում է անձը հաստատող փաստաթուղթ։
Թե ինչով է ավարտվել այս պատմությունը, հայտնի չէ։
2,36 րոպե տևողությամբ տեսանյութը YouTube ժամանցային կայքում արդեն գրանցել է ավելի քան 50 հազար դիտում։
tert .am