Հնդկաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, այսօր` փետրվարի 26-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն:
Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ դեսպան Բաբուի պաշտոնավարման ընթացքում հայ-հնդկական հարաբերություններն ավելի կխորանան ու կամրապնդվեն, քանի որ դրա համար բոլոր նախադրյալներն առկա են:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են, որ հայ եւ հնդիկ ժողովուրդների ավանդաբար ջերմ հարաբերությունների հիման վրա Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ վերջին քսան տարիներին, տարբեր ոլորտներում զարգացել է երկկողմ սերտ համագործակցություն՝ հիմնված բարի կամքի եւ փոխադարձ շահերի վրա: Հանրապետության նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու եւ խորացնելու այդ համագործակցությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ




Լրահոս