Վոլգոգրադում հրաձգության հետևանքով 2 հայ է վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վոլգոգրադի Դերժինսկի շրջանում այսօր վաղ առավոտյան փոխհրաձգություն է գրանցվել շուկաներից մեկի դիմաց: Lifenews-ը հայտնում է, որ հակամարտությունը գրանցվել է այն բանից հետո, ինչ տաքսիի վարորդներից մեկը հրաժարվել է  տեղափոխել հարբած երիտասարդների խմբին: Ի պատասխան՝ վերջիններս ծեծել են տաքսու վարորդին, ով օգնության է կանչել իր բարեկամներից մեկին: Վերջինս էլ, նախնական վարկածով, կրակ է բացել հարձակվողների վրա:

Միջադեպի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել:

Lifenews-ը հրապարակել է վիրավորների ցուցակը, որոնց թվում կա 2 հայ՝22-ամյա Արմեն Եղիազարյանը, ով  աջ ուսի հրազենային վիրավորում է ստացել և առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք, և 24-ամյա Վլադ Ջերջիխանյանը, ով ձախ ազդրի հրազենային վիրավորում է ստացել: Այժմ վերջինս ոստիկանական բաժանմունքում է գտնվում:




Լրահոս