Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:
Կողմերը քննարկեցին Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Րաֆֆի Հովհաննիսյանը բարձր գնահատեց տարածաշրջանում կայունության ապահովման գործում Ռուսաստանի ունեցած դերակատարությունը, ինչպես նաեւ այդ երկրի առաքելությունը՝ որպես ԼՂՀ հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահ: Հատկապես կարեւորվեց մեր երկրների միջպետական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները՝ իբրեւ երկու ինքնիշխան ռազմավարական դաշնակից պետություններ:
Քննարկվեցին նաեւ Հայաստանում ընտրությունների արդյունքում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ լինելով Հայաստանի թիվ մեկ ռազմավարական գործընկերը, Ռուսաստանը պետք է առաջինն ինքը շահագրգռվածություն հանդես բերի ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների զարգացմամբ:
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ