Սեպտեմբերի 21-ին, ժամը 09.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սիսիան-Վայք ավտոճանապարհի 32-րդ կմ-ում՝ «Բոչկայի ձոր» կոչվող հատվածն ավտոմեքենա է ընկել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Վայք հատվածի 32-րդ կմ-ում՝ «Բոչկայի ձոր» կոչվող հատվածում «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի 34 DQ 538 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Դ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը (մոտ 80 մ.):
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Նորավանի թիվ N զորամասի զինծառայող լեյտենանտ Սուրեն Դավթյանին (ծնվ. 1989 թ.) դին:
shamshyan.com-ի տարածած լուրերի համաձայն՝ նա որոնվում էր որպես անհետ կորած: