Արտաշատում հայհոյել են Ժառանգության ակտիվիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մի խումբ քաղաքացիների և Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել Արտաշատ քաղաքում:
 
“Ժառանգության” առաջնորդի հանրահավաքի ժամանակ որոշ քաղաքացիներ, ովքեր այդպես էլ չեն հայտնել իրենց ով լինելը, փորձել են սադրել Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցներին:  Լրագրողների խոսքով` նրանք անգամ  հայհոյել են ակտիվիստ Դավիթ Սանասանյանին: Վերջինս տղաներից պատիվ է պահանջել:
 
Հանրահավաքի ավարտին հայտնված ոստիկանները փորձել են Դավիթ Սանասանյանին տանել ոստիկանության բաժին, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է բերման ենթարկելու ծանուցագիր ուղարկել ակտիվիստին, ապա նոր հրավիրել բաժին: Նա խնդրել է իր համար ևս ծանուցագիր ուղարկել:
 yerkir .am




Լրահոս