Սիրիայում «Իսլամական պետություն» ու «Ֆրոնտ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման նախկին զինյալները զանգվածաբար հանձնում են զենքը: Նրանք Սիրիայի հարյուրավոր բնակիչներն են, ովքեր ժամանակին անցել են ահաբեկիչների կողմը, իսկ հիմա որոշել են վերադառնալ խաղաղ կյանքի: Ինչպես իրադարձությունների վայրից հայտնում է «Զվեզդայի» լրագրողը, Քենեկեր քաղաքում ավելի քան 500 զինյալներ կամավոր կերպով զենքը վայր են դրել: Նրանցից շատերի 18 տարին դեռևս լրացած չի եղել և որպես կանոն նրանք չեն մասնակցել մենամարտերին: Իրենց մտադրությունը նրանք հաստատում են նամակում և Ալլահի անունով երդվում, որ զենք չեն վերցնի ու չեն համագործակցի ահաբեկիչների հետ, իսկ իրենց երդումը հաստատում են մատնահետքով:
Կայքը տեղեկացնում է, որ նույն բանը տեղի է ունենում նաև այդ շրջանի 10 գյուղերում:
«Ես տեսել եմ, թե ինչպես են ԻՊ էմիսարները կտրել զինվորների ձեռքերն ու ոտքերը, իսկ սովորական մարդկանց լեզուները կտրել են՝ իշխանություններին պախարակել հրաժարվելու համար: Մեր մարզումների ճամբարը եղել է Սաուդյան Արաբիայում, այնտեղ էլ ինձ ինքնաձիգ են տվել: Հրահանգիչները եղել են օտարերկրացիներ՝ ամերիկացիներ»,- «Զվեզդային» պատմել է զինյալների ջոկատներից մեկի հրամանատար Մուսախմատ Ալլիյախը:
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ այժմ սիրիական բանակի ռազմաճակատներում իրավիճակը զգալիորեն փոխվել է: Բաշար Ասադի զորքերը՝ դանդաղ, սակայն համակարգված կերպով զինյալներից ազատագրում են բնակավայրեր: Մարդիկ հասկանում են, որ մասնակցում են օտարի պատերազմին ու զենքները վայր են դնում: Նրանցից շատերն անգամ պատրաստվում են միանալ աշխարհազորայինների շարքերին ու արդեն առաջնագծում վրեժ լուծել ահաբեկիչներից: