ՀԱԿ-ը կոչ է անում մարտի 1-ին հավաքվել Մյասնիկյանի հրապարակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքը հաղորդագրություն է տարածել որում ասվում է հետևյալը.
“Ինչպես հայտնի է, օրենքով նախատեսված ժամկետներում Հայ Ազգային Կոնգրեսը իրազեկել էր և այդ իրազեկումը ի գիտություն էր ընդունվել Երևանի քաղաքապետարանի կողմից՝ մարտի 1-ին Ազատության հրապարակում ավանդական հանրահավաք և դեպի Մյասնիկյանի հրապարակ երթ կազմակերպելու համար։
Բայց երեկ պարզվեց, որ նույն ժամերին քաղաքապետարանը Մյասնիկյանի հրապարակում հանրահավաք է արտոնել Ժառանգություն կուսակցությանը։
2008թ. մարտի 1-ի ողբերգության տարելիցը դիտելով որպես բռնության դեմ անհանդուրժողականության ցուցադրման օր և կարևորելով այդ օրը ժողովրդի կամքի միասնական դրսևորման հրամայականը՝ Հայ Ազգային Կոնգրեսը նպատակահարմար չի համարում նույն իրադարձությանը նվիրված երկու միջոցառման միաժամանակյա անցկացումը և, չեղյալ հայտարարելով իր նախաձեռնած հանրահավաքն ու երթը՝ Կոնգրեսի անդամներին և համակիրներին կոչ է անում միանգամից հավաքվել Մյասնիկյանի հրապարակում և իրենց հարգանքի տուրքը մատուցել Մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակին”։




Լրահոս