
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան կհետաքննի Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստայի ոչ մարզական պահվածքի դրվագը Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի՝ Լոնդոնի «Արսենալ»-ի հետ խաղում:
«The Telegraph»-ը հայտնում է, որ եթե գլխավոր մրցավար Մայք Դինը հայտարարի, որ չի տեսել, թե ինչպես է Կոստան հարվածել մրցակցի պաշտպան Լորան Կոսյելնիի դեմքին, ապա իսպանացուն սպառնում է երեքխաղյա որակազրկում։