«Մեր անկախությունը դարձավ 24 տարեկան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է անկախության տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է»

«Սիրելի հայրենակիցներ.

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ: 24 տարի առաջ, հայ ժողովուրդն առաջնորդվելով արժանապատվության և ազատ ապրելու վեհ գաղափարով, Հայաստանը հռչակեց որպես անկախ, ինքնիշխան պետություն:

Անկախության ճանապարհը դյուրին չեղավ մեր ժողովրդի համար: Շատ ու շատ հայորդիներ նահատակվեցին հանուն ազատության ու անկախության վեհ գաղափարի:

Համոզված եմ, որ մեր անկախ պետականության ապագայի նկատմամբ հավատն ու վստահությունը, մեզ չեն լքի երբեք, ուստի պետք է համախմբվենք մեր անկախ պետականության գաղափարի շուրջ:

Հարգելի շիրակցիներ, այս տոնական օրը մեր ժողովրդին ցանկանում եմ անամպ երկինք, երջանկություն, ստեղծագործ աշխատանք հանուն մեր անկախ Հայաստանի զարգացման ու հզորացման»:

 




Լրահոս