Այսօր` սեպտեմբերի 21-ին, «Հայազն» կուսակցությունը իրականացրեց ինքնիշխանության երթ դեպի ՀՀԿ-ի գրասենյակ: ՀՀԿ-ի գրասենյակի մոտ նրանք հայտարարությամբ հանդես եկան այն մասին, որ տարիներ շարունակ Հանրապետական կուսակցությունը զավթել է Հայաստանը և անկախությունը հանել վաճառքի:
Նաև նշենք, որ փոքրաթիվ այս երթը «հսկում էին» մեծ թվով ոստիկաններ, ովքեր սկզբում թույլ չտվեցին երթի մասնակիցներին մոտենալ ՀՀԿ-ի գրասենյակին, սակայն քիչ հետո համաձայնության եկան և թույլատրեցին: Երթի մասնակիցները նշում էին, որ այս գրասենյակում նստածները պետք է անհապաղ լքեն այն, քանի որ իրենց խոսքով, ՀՀԿ-ն ապօրինի է զավթել իշխանությունը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Քրիստինա Աղալարյան, Հովսեփ Հովսեփյան