
Goal.com-ը գնահատել է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Լևերկուզենի «Բայեր»-ի ֆուտբոլիստների խաղը` գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրի խաղում:
Դորտմունդցիներից ամենաբարձր գնահատական են ստացել ֆուտբոլիստներ Մատս Հյումելսը, Սինձի Կագավան, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը և Հենրիխ Մխիթարյանը: Նրանք 5 բալային համակարգում արժանացել են 4 բալի: Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Օբամեյնագը, ով անվրեպ էր իրացրել 11 մետրանոցը:
«Մխիթարյանը բավական ակտիվ էր առջևի գծում և մեծ խնդիրներ առաջացրեց հյուրերի պաշտպանների համար: Նրա գեղեցիկ փոխանցումից հետո «Բորուսիա»-ն խփեց երկրորդ գոլը»,-նշել է կայքը: