Պուտինը հաստատել է Հայաստանին օգնելու պատրաստակամությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Հայաստանին սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու հարցում Ռուսաստանի աջակցություն ցույց տալու պատրաստակամությունը: Այս մասին ՌԴ նախագահը հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում, հայտնում են Կրեմլի մամլո ծառայությունից:

«Վլադիմիր Պուտինը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ հետայսու ևս Հայաստանին օգնություն ցուցաբերել արդի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում  և վստահություն է հայտնել  դաշնակցայի կապերի հետագա խորացման ու տարածաշրջանային հարցերում կառուցողական փոխհամագործակցության հարցում»,- այս մասին ասվում է շնորհավորական հեռագրում:




Լրահոս