ՊՍԺ-ի ղեկավարությունը շարունակում է ջանքեր գործադրել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի ձեռքբերման համար:
Sunday Express-ը հայտնում է, որ ակումբի ղեկավարները պատրաստ են 340 մլն եվրո ծախսել ֆուտբոլիստի տեղափոխության համար: Գործարքը կայանալու դեպքում «արքայական ակումբ»-ին 150 մլն եվրո կվճարվի, իսկ հարձակվողին 5-ամյա պայմանագիր կառաջարկվի՝ տարեկան շուրջ 20 մլն եվրո աշխատավարձով:
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ակումբը պատրաստ է հրաժարվել Ռոնալդուի ծառայություններից 1 մլրդ եվրոյի դիմաց: Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացի հարձակվողը 5 հանդիպում է անցկացրել մադրիդցիների կազմում և 8 գոլի հեղինակ դարձել: