ՈՐԸ ՈՐԻՑ ՀԵՏՈ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կայքերը հեղեղված էին  Armenian Power («Հայկական ուժ») անվամբ գործող  հայ – ամերիկյան խոշոր հանցախմբի շուրջ ութ տասնյակ անդամների ձերբակալության լուրերով: Խմբի անդամները մեղադրվում են մի քանի հարյուրի հասնող հանցագործությունների մեջ` շորթումից մինչեւ առեւանգումներ եւ  փողերի լվացում: Միջազգային լրատվական գործակալությունների փոխանցմամբ` խումբը կապեր է ունեցել Ռուսաստանի ու Հայաստանի հանցախմբերի հետ: Խումբը ստեղծվել է 80-ականներին` Լոս Անջելեսում, իսպանախոսների հանցախմբերից պաշտպանվելու համար: Նշենք, որ խմբի բացահայտումը հաջորդեց  «Լինսի» հինադրամի փակմանը  եւ Հայաստանում  ռուսական բազաների երկրաձգումը 44 տարով երկարաձգելու պայմանգրի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ որոշմանը: Բացի այդ հայտնի է, որ ողջ աշխարհում եւ նույնիսկ ժողովրդավարական ԱՄՆ-ում  20-ից ավելի  անդամ ունեցող որեւէ  մաֆիոզ խմբավորում կազմավորվում  ու գործում  է տվյալ երկրի  իշխանությունների եւ հատուկ ծառայությունների գիտությամբ ու  միջամտությամբ: Այնպես որ, չի բացառվում, որ սա հերթական  քայլն է ամերիկացիներին «գցած» Սերժ Սարգսյանին ցույց տալու, ՀՀԿ-ական վերնախավի սիրած բառապաշարով ասած` «որը որից հետո է»:




Լրահոս