ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամները երեկ՝ երեկոյան, հավաքվել ու քննարկում էին ՀՀ նախագահի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ նախագահի ընտրություններում պաշտոնապես հաղթած Սերժ Սարգսյանը բավական բարկացած է եղել: Նա նախատել է բոլորին անխտիր եւ բացատրություններ պահանջել շտաբի պատասխանատուներից: «Բա ասում էիք՝ լավ է, բա ասում էիք՝ խնդիր չկա: Հիմա ո՞նց հասկանանք էս իրավիճակը»,-մոտավորապես այսպիսի տեքստեր է ասել Սարգսյանը՝ դժգոհելով հատկապես պաշտոնյաներից, որոնք հասարակության շրջանում ակնհայտորեն ցածր վարկանիշ ունեն: ԳՄ նիստում հայտարարվել է, որ սպասվում են պաշտոնանկություններ, եւ պետք չէ հատուկ միջնորդություններ անել: «Ով որ չի աշխատում, պիտի գնա: Մարդիկ ձախողում են ամեն ինչ»,-ասվել է ՀՀԿ-ում: Այնպես որ, առաջիկայում կսկսվեն պաշտոնանկությունների ու նկատողությունների բազմասերիանոց թատերական ներկայացումները:




Լրահոս