Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջեւ դեռ շարունակվում է սառը հակամարտությունը: Ու թեեւ Ղուկասյանը հրապարակավ հայտարարում է, թե իշխանությունից պաշտոն չի ուզում, բայց քողարկված ձեւով պայքար է տանում իր երբեմնի աթոռի համար: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ մինչ նախագահական ընտրությունները Գյումրիում գրադարանավարների, Մուշ-2 թաղամասի եւ «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ի բանվորների կողմից արված բողոքի ակցիաները ներքին կարգով կազմակերպել է Վ. Ղուկասյանը: Նպատակը եղել է քաղաքացիների աչքից իշխանությանը գցելը: Տեսակետ կա, որ Գյումրիում Սերժ Սարգսյանի պարտությունը եւս Ղուկասյանի սրտով է եղել: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Ղուկասյանին, սակայն Հայ առաքելական եկեղեցու նվիրյալ ներկայացողը հարցը լսելուց հետո զայրացավ ու մի շարք վիրավորանքներ տեղալով՝ անջատեց հեռախոսը: Ամեն:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ