ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանում

Այս մեքենայի վարորդը ահա ինչպիսի վերաբերմունք է տածում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդեպ: Համաձայնե՛ք, որ հետաքրքիր մտահղացում է:

 

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ՀՀ աշխատանաքային օրենսդրությունը տարածվո՞ւմ է արդյոք օտարեկրյա գործատուների եւ ՀՀ-ում մշտապես չբնակվող աշխատողների վրա: Եվ խնդրում եմ նաեւ տեղեկացնել՝ կա՞ ՀՀ-ում գործունեության ոլորտների սահմանափակում օտարերկրացիների համար:

Տիգրան Հունանյան (42 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Հունանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության աշխատանաքային օրենսգրքի» համաձայն՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությունը եւ այլ նորմատիվ իրավական ակտերը չեն տարածվում օտարերկրյա գործատուների եւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող աշխատողների միջեւ ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, անկախ այն հանգամանքից, որ աշխատողները գործատուի հանձնարարությամբ աշխատանք են կատարում Հայաստանի Հանրապետությունում: Ավելացնենք, որ օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունում չեն կարող զբաղվել ընտրովի, քաղաքական (համայնքային, դատական/դատավոր, դատախազ), պաշտոններ, աշխատել զինված ուժերում:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2014 թվականի 1-ին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունում հաշվառման վերցված օտարերկրացիների թիվը կազմել է 853, որոնցից 71-ը ենթարկվել է քրեական պատասխանատվության:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել՝ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձը միաժամանակ քանի՞ ժամանակավոր թափուր պաշտոնի համար կարող է դիմում ներկայացնել: Եվ կխնդրեի պարզաբանել՝ քաղծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձը քաղծառայության ո՞ր խմբի պաշտոնների համար կարող է դիմում ներկայացնել:

Ստեփան Հակոբյան (34 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձի համար դիմումներ ներկայացնելու համար սահմանափակումներ նախատեսված չեն. քաղաքացին իրավունք ունի դիմել քաղծառայության այն ժամանակավոր թափուր պաշտոնների համար, որոնց պահանջներին նա բավարարում է:
Հայտնում ենք, որ քաղաքացիական ծառայության ռեզերվում գրանցման հիմքում նշված պաշտոնի խումբը չի սահմանափակում քաղծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների համար դիմելու հնարավորությունները. քաղաքացին իրավունք ունի դիմել քաղծառայության պաշտոնների համար, որոնց պաշտոնների անձնագրերով սահմանված պահանջները (կրթություն, աշխատանքային ստաժ, օտար լեզու, համակարգչային գիտելիքներ, իրավական ակտեր, անհրաժշետ տեղեկատվության տիրապետում) բավարարում է՝ անկախ իր գրանցման հիմքում նշված քաղծառայության պաշտոնների խմբին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2015 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձը կազմում է ամսական 240-250 հազար դրամ: Ի դեպ, նախկինում նրանց միջին աշխատավարձը կազմում էր ամսական 120-130 հազար դրամ: Հավելենք նաեւ, որ քաղծառայողների աշխատավարձը վերջին ագամ բարձրացվել էր 2007 թվականին:




Լրահոս