Արդեն հայտնել էինք, որ այսօր ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով մասնակցում էր «Հայազն» կուսակցության ինքնիշխանության երթին: Ծեծի ենթարկելուց հետո ազատամարտիկին տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոն:
Armlur.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Հակոբյանին առաջինը ծեծված վիճակում տեսել և օգնություն է ցուցաբերել ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը, ով մեր թղթակցին մի քանի մանրամասներ է հայտնել:
Մասնավորապես, Հակոբյանը Սաղաթելյանին հայտնել է, որ ճանաչում է իրեն ծեծողներին, սակայն անուններ այդպես էլ չի տվել: Հակոբյանը նշել է, որ նրանք հինգ հոգի են եղել, ովքեր մասնակցել են ինքնիշխանության երթին, այնուհետև իրեն մենակ տեսնելով, հարձակվել են և դաժան ծեծի ենթարկել: Հավելենք, որ նրանք ներկայացել են որպես Հատուկ ծառայության աշխատակիցներ և ծեծի ենթարկելուց առաջ ցույց են տվել վկայական:
Ներկայացնում ենք Armlur.am-ի բացառիկ տեսանյութն ու լուսանկարները
Քրիստինա Աղալարյան