ԱՅՍՏԵՂԻՑ ԱՅՆՏԵՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության առաջնորդ Մանուել Գասպարյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ արդյոք նա մասնակցել է ՀՀ նախագահի ընտրություններին: «Ընտրություններին մասնակցել եմ, ընտրությունների ընթացքը տեսնելով՝ ուղղակի ջղայնությունս եմ արտահայտել ու դուրս եմ եկել: Մեր տեղամասում, որտեղ ես եմ քվեարկում, 200 հոգի լրացուցիչ ցուցակով շրջաններից մարդ էին բերել եւ 3 տեղամասում՝ իրար կողք կողքի, բացեիբաց պտտեցնում էին այդ մարդկանց: Ցինիկաբար, ժողովրդի աչքերի մեջ նայելով՝ այդ մարդկանց տեղափոխում էին այս տեղամասից մյուս տեղամաս: Խոսքը 3/18 ընտրատեղամասի մասին է, որտեղ մոտ 200 մարդ ընդգրկված էր լրացուցիչ ցուցակում: Թե ոնց էր ստացվել, որ այդ 200 մարդն էլ Բյուրեղավանից դիմում էին գրել ու հենց այդ տեղամասերում էին «հաստատվել», այդպես էլ անհասկանալի մնաց»,-եզրափակեց Գասպարյանը: Հիշեցնենք, որ նշված տարածքում ՀՀԿ-ի պատասխանատուն Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Ղազարյանն էր:




Լրահոս