ԳՐԱՆՑՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գրանցվել է բոտուլիզմի մեկ դեպք չորս տուժածով: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ ԱՆ հիգիենիկ տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Գաբրիելյանից: «Մեծահասակ մայրն իր երեք դուստրերի հետ գտնվում է Վանաձորի բժշկական կենտրոնում: Բժիշկները մոր ու ավագ աղջկա առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ մյուս երկուսինը՝ միջին ծանրության: Այս պահի դրությամբ բոտուլիզմի ախտանիշով հիվանդանոցներում 7 մարդ է բուժվում: Յոթից երեքի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ մյուսները լավանում են»,-լրացրեց  Լ. Գաբրիելյանը:




Լրահոս