ԸՆԴԴԵՄ ԼՐԱԳՐՈՂԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ էթիկայի հանձնաժողովի երեկվա նիստում ուշագրավ միջադեպ է գրանցվել: Հանձնաժողովը եզրակացություն է տվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի կողմից «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին վիրավորելու եւ նրա հասցեին սպառնալիքներ հնչեցնելու միջադեպի վերաբերյալ՝ կատարվածը համարելով պատգամավորի կողմից էթիկայի կանոնների խախտում: Ուշագրավն այն է, որ հանձնաժողովի անդամներից միայն ԲՀԿ-ական Վահան Բաբայանն է դեմ քվեարկել այդ եզրակացությանը: Այնինչ անգամ կոալիցիոն ՀՀԿ եւ ՕԵԿ պատգամավորները կողմ են քվեարկել իրենց թիմակցի դեմ կայացված եզրակացության նախագծին: Փաստորեն, կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ական երիտասարդ պատգամավորը դարձել է էթիկայի հանձնաժողովում ռեժիմի պահապանը՝ փորձելով «Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել»: Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, երբ Վահան Բաբայանը քվեարկում է հօգուտ իշխանությունների. էթիկայի հանձնաժողովի նախորդ նիստում եւս նա աչքի էր ընկել նման պահվածքով: Անձամբ Բաբայանից մեկնաբանությունների փորձերն անցան ապարդյուն. նա պարզապես անջատել էր հեռախոսը:




Լրահոս