
Ռուսական «Լևադա կենտրոնը» հարցում է իրականացրել ՌԴ քաղաքացիների շարքում ու պարզել, որ ռուսների 42%-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի անկախությանը, հարցվածների 10%-ը կարծում է, որ տարածաշրջանը պետք է վերադարձվի Ադրբեջանին, 9%-ը՝ Հայաստանին: Հարցին պատասխանել դժվարացել է հարցվածների 39%-ը:
Հարցումն անցկացվել է օգոստոսի 21-24-ին, հարցվածների թիվը եղել է 800 մարդ:
Ինչպես հետևում է այդ նույն հարցումից , հարցված ռուսների գրեթե կեսը`49 %-ը, Աբխազիան ու Հարավային Օսիան (47%-ը) անկախ պետություններ են համարում:
Հարցվածների 49%-ը կարծում է, որ Մերձդնեստրի համար լավագույն կարգավիճակն հանդիսանում է անկախության հռչակումը, 17 %-ը կարծիք է հայտնել, որ տարածաշրջանը պետք է մնա Մոլդավիայում: