ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ԱԺ-ում

Երեկ հայրենի խորհրդարանում մեկնարկեց ԱԺ աշնանային նստաշրջանը, որին մասնակցեցին գրեթե բոլոր պատգամավորները: Խորհրդարանականները ներկայացել էին շատ բարձր տրամադրությամբ, իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանն էլ նիստերի դահլիճում խոսում էր բոլոր այն պատգամավորների հետ, որոնք իրենց դիրքորոշումն էին ներկայացնում ինչ-որ հարցի հետ կապված:

 

 

 

 

ՀԱՐՑ. Եթե քննության ընթացքում դիմորդները մրցութային հավասար միավորներ են ձեռք բերում, ապա ըստ հերթականության՝ ո՞ր խմբերին է առավելություն տրվում:

Ռիմա Երանոսյան (49 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մրցութային հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում.
ա) բոլոր տարիների մեդալակիր-դիմորդներին,
բ) արվեստի գծով միջազգային եւ հանրապետական մրցույթների հաղթողներին,
գ) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,
դ) բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմորդների համար մրցութային 1-ին քննություն է համարվում դիմում-հայտում նշված առաջին քննությունը,
ե) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին,
զ) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԳԹԿ-ն ամփոփել է միասնական քննությունների լրացուցիչ փուլի արդյունքները, ըստ որոնց՝ ընդունելության այս քննությունների մասնակիցներն ունեցել են համեմատաբար թույլ գիտելիքներ, որովհետեւ, ի տարբերություն հիմնական փուլի, այս դեպքում միջին միավորը զգալիորեն ցածր է ընդհուպ մինչեւ չորս նիշով: Քննությունների արդյունքում դիմորդներից ոչ մեկը չի ստացել առավելագույն՝ 19-20 միավոր:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե որո՞նք են որդեգրելու պայմանները: Եւ ցանկանում եմ տեղեկանալ, թե ո՞ր մարմինն է տալիս որդեգրման մասին եզրակացություն:

Ալիսա Մանուկյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մանուկյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ որդեգրումը կատարվում է որդեգրել ցանկացող այն չափահաս անձանց դիմումի համաձայն, ովքեր հաշվառված են որպես որդեգրողի թեկնածուներ: Եթե միեւնույն երեխային որդեգրելու ցանկություն ունեն ամուսինները, ապա երկուսն էլ պետք է հաշվառվեն որպես որդեգրողի թեկնածուներ: Անձը՝ որպես որդեգրողի թեկնածու, հաշվառվում է որդեգրման հնարավորության մասին գրավոր դրական եզրակացության հիման վրա: Որդեգրման հնարավորության մասին եզրակացություն են տալիս եւ որդեգրել ցանկացող անձանց հաշվառում են իրականացնում Հայաստանի Հանրապետության մարզպետարանները (Երեւանի քաղաքապետարանը), որդեգրման կենտրոնական մարմինը, իսկ կենտրոնացված հաշվառումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2013 թվականի վերջի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում որդեգրման ենթակա երեխաների թիվը կազմել է 103: Նրանցից 7-ը մինչեւ 6 ամսական են եղել, 19-ը` 6 ամսականից մինչեւ 1 տարեկան, 30-ը` 1-ից մինչեւ 6 տարեկան, 12-ը` 6-ից 10 տարեկան, 22-ը՝ 10-ից 15 տարեկան, իսկ 13-ը` 15-18 տարեկան: Որդեգրման ենթակա 103 երեխաներից միայն 5-ն են երկկողմանի ծնողազուրկ: Նշենք նաեւ, որ որդեգրման ենթակա են համարվում այն երեխաները, որոնց ծնողները կա՛մ մահացած են, կա՛մ զրկված են ծնողական իրավունքից: Ի դեպ, 2013-ին, ըստ պաշտոնական վիճակագրության, ՀՀ մանկատների վրա ծախսվել է 2 մլրդ 616 մլն դրամ: Դրանից 1.9 միլիարդը տրամադրվել է պետբյուջեից, 44 միլիոնը նվիրատվություն է, իսկ 605 միլիոնը՝ այլ աղբյուրներից:




Լրահոս