Բժիշկ Արամ Սարգսյանը և մի խումբ բնակիչներ խնդրանքով են դիմել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին·
«Երևան քաղաքից դեպի «Ջամբո» էկզոտիկ պարկ տանող` «Գիզա» ռեստորանի հարևանությամբ` Ձորաղբյուր տանող հանրային ճանապարհի ձախ կողմում` Ձորաղբյուր «Բեսթլենդ» թաղամասի պաստառի դիմաց գտնվող մասնավոր գերեզման տանող ճանապարհը , որ մի քանի մետր է ահավոր վիճակում է գտնվում, դժվարանցանելի է մանավանդ ձմռան պայմաններում , ուստի մեր խնդրանքն է հնարավորության սահմաններում գոնե հարթեցնել տվյալ ճանապարհը: Խնդրում ենք»: