«Մի տեսակ տխուր ես երեւում»:
Քարոզարշավն ավարտվեց, ընտրություններն էլ ավարտվեցին, սակայն Սերժ Սարգսյանի գիտական-բանահյուսական գործունեությունը շարունակվում է, եւ ՀՀԿ առաջնորդը պարբերաբար մեզ նոր բանահյուսական արժեքներ է մատուցում: Կանխատեսում ենք, որ Ս. Սարգսյանի կողմից Ր. Հովհաննիսյանին ասված՝ «մի տեսակ տխուր ես երեւում»-ը կարճ ժամանակում այնպիսի ռեյտինգ կհավաքի, որ չի զիջի նույնիսկ «եկել ես ստեղ, որ ի՞նչ անես»-ին: Սա բանահյուսական տեսանկյունից, իսկ բովանդակային տեսանկյունից ասվածն անիմաստ էր, քանի որ Ս. Սարգսյանը պետք է գիտակցի, որ եթե ինքն է երկրի նախագահը, ապա այդ երկրում շատերը տխուր կլինեն: