Անվիճելի է ԶԼՄ-ների դերը անհատի կյանքում եւ հասարակության զարգացման վրա: Պատահական չէ, որ ԶԼՄ-ները կոչվում են չորրորդ իշխանություն: Իսկ դրա կրողները լրատվամիջոցներն են, որոնք շատ հաճախ տարատեսակ ճնշումների են ենթարկվում: Հատկապես վերջին շրջանում հանրային հայտնի դեմքերն ու գործարար էլիտայի ներկայացուցիչները փորձում են չորրորդ իշխանությանը դարձնել իրենց խոսափողը եւ ամեն քայլ անում են՝ կա՛մ ենթարկեցնելու, կա՛մ վերջնականապես լռեցնելու համար:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը եւ, առհասարակ, որքանո՞վ եք հավանական համարում տեղեկատվության ազատության դարում ազատ մամուլին լռեցնելու փորձերը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս երկրում ոչինչ չի բացառվում: Սահմանադրություն չկա, Սահմանադրության երաշխավորն իշխանագող է: Մնացածն ածանցյալ է այս երկուսից: Էլ ի՞նչ ասեմ:
ՀԱԿ անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Այն, ինչ կատարվում է, ինձ համար անակնկալ չէ: Սովորականի նման մի բան է դարձել, եւ այդ հայցերի մեջ ինչ-որ ալիքանման բան է նկատվում: Մի ժամանակահատվածում բավականին թափով սկսեցին հայցերով դիմել դատարաններ, ավելի ուշ սկսեցին նահանջել: Կան հայցվորներ, որոնք ուզում են փողով վնաս տալ, ու չի բացառվում, որ իշխանական ինչ-որ ձեռք է ուղղորդում այս ամենը: Կարծում եմ՝ ժամանակն է, որ լրատվամիջոցներն էլ կողմնորոշվեն այս հարցում եւ որոշեն՝ ինչպես վարվել դրանց հետ: Նկատել եմ, որ դատարանները սկսել են երբեմն ադեկվատ որոշումներ կայացնել եւ միանգամից չեն հարձակվում: Սակայն պետք է ասեմ, որ ոչ մի լրատվամիջոց ոչ մի պահի երաշխավորված չէ, որ չի ընկնելու դատական քաշքշուկի մեջ:
ժուռնալիստների «Ասպարեզ»
ակումբի նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ ուզում կանգ առնել այս կամ այն գործչի գործունեության վրա: Մեր կարծիքը միանշանակ է: Անընդունելի եմ համարում ազատ մամուլին լռեցնելու յուրաքանչյուր փորձ: Հակասահմանադրական ձեւով սահմանափակել լրագրողի կամ լրատվամիջոցի պրոֆեսիոնալ գործունեությունը՝ դատապարտելի է: Չեմ ցանկանում մասնավոր դեպքերի մասին խոսել, բայց մենք ապրում ենք մի երկրում, որտեղ օրենքը պետք է լինի գերակա բոլորի համար: Մեր երկրում պետք է արտոնյալ լինի ՀՀ քաղաքացին, քաղաքացուն տեսակավորելն աբսուրդ է: Եթե դու պաշտոնյա ես, դա չի նշանակում, որ արտոնյալ ես: Եթե դու այս ամենը չես ընդունում, ապա դա քո տեղը չէ:
ՀՀ ԱԺ փոխխոսնակ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ