
Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն 3 անպատասխան գնդակ է ուղարկել Լևերկուզենի «Բայեր»-ի դարպասը։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Whoscored.com-ը 26-ամյա ֆուտբոլիստին ընդգրկել է Բունդեսլիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։