Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, սպորտի, արվեստի եւ մշակույթի մի խումբ գործիչներ, առողջապահության, տնտեսության, բանակի եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգեւատրվել են պետական բարձրագույն պարգեւներով, շնորհվել են պատվավոր, ինչպես նաեւ այլ բարձրագույն կոչումներ ու դասային աստիճաններ, այս մասին armlur.am-ին տեղեկացնում են Նախագահի մամուլի ծառայությունից:
Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների եւ հաջողությունների հասած հիշյալ անձանց Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 21-ին Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ հանձնել է պարգեւները: Հանրապետության Նախագահը շնորհավորել է բոլոր պարգեւատրվածներին տոնի եւ պետական բարձր պարգեւներին արժանանալու կապակցությամբ, մաղթելով հաջողություններ:
Արարողությանը ներկա են եղել նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշներ, աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու Բաքվում կայացած Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը: