ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեմ գրասենյակ եւ ուզում եմ իմանալ՝ արդյոք պարտադիր է կատարել գույքի ապահովագրություն: Ու ընդհանրապես, կցանկանայի իմանալ, թե ընդհանուր առմամբ ինչ է իրենից ներկայացնում վերջինս, եւ ինչ կարգով է կնքվում գույքի ապահովագրման պայմանագիրը:

Լեւոն Ամրոյան (32 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գույքի ապահովագրությունը հնարավորություն է տալիս ապահովագրել քաղաքացուն պատկանող գույքը (բնակարան, գործարան, առանձնատուն, առեւտրային շենքեր եւ այլն) տարաբնույթ ռիսկերից, մասնավորապես՝ հրդեհ, երկրաշարժ, ջրհեղեղ, փոթորիկ, կայծակ եւ այլն: Գույքի ապահովագրության շնորհիվ քաղաքացին հնարավորություն է ստանում ծածկել այն բոլոր ֆինանսական ծախսերը, որոնք առաջանում են ապահովագրական պատահարների հետեւանքով:
Գույքի ապահովագրության պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը՝
ա) ապահովադրի անձնագրի պատճենը,
բ) սեփականատիրոջ (սեփականատերերի)  անձնագրի պատճենը (եթե սեփականատերը տարբերվում է ապահովադրից),
գ) գույքի ապահովագրության դիմում (հաճախորդի ստորագրություն),
դ) սեփականության վկայական,
ե) անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման փաստաթուղթ (ներառում է նաեւ ապահովագրվող գույքի ռիսկայնության վերաբերյալ տեղեկատվություն),
զ) ապահովագրվող օբյեկտի նկարներ (շինությունը բոլոր կողմերից, պատերը, առաստաղը, հատակը, պատուհանները, դռները, սանհանգույցը, ջեռուցման համակարգը),
է) հեռախոսահամարներ (քաղաքային, բջջային):

«Ռեսո ինշուրանս» ապահովագրական ընկերություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Ցանկալի կլիներ՝ պատասխանն ավելի սպառիչ լիներ, քանի որ հարցը հստակ է. պարտադի՞ր է գույքի ապահովագրությունը, թե՞ ոչ, ինչի պատասխանն այդպես էլ չի նշվում:




Լրահոս