
Ոսկեվանի սահմանային հատվածը լարված է: Ինչպես հաղորդում է Aravot.am-ը, այսօր ժամը 19.55-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել զինծառայող, Նոյեմբերյանի Պտղավան գյուղի բնակիչ, 1986 թ. ծնված Ռուսլան Մկրտիչյանը: Նա կրծքավանդակի հետին մակերեսի մանր բեկորային վնասվածքներ ունի: Ներկայումս զինվորականը Նոյեմբերյանի ԲԿ-ում բուժգնություն է ստանում: Հիմա Նոյեմբերյան քաղաքում լսվում են Ոսկեվան գյուղի սահմանագոտում արձակվող կրակահերթերի եւ պայթյունների ձայները: