Փետրվարի 22-ին Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Իր այդ քայլը Խլղաթյանը պատճառաբանել էր նրանով, որ Սերժ Սարգսյանը Արմավիրում քիչ ձայն է ստացել և այնտեղ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Երեկ սակայն, “ՀԺ”-ին հայտնի է դարձել, որ Խլդաթյանի դիմումը չի ընդունվել, և նա շարունակելու է պաշտոնավարել: Թերթը հիշեցնում է, որ օրերս լուրեր էին տարածվել նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հրաժարականի մասին, որոնք չհաստատվեցին: Իսկ կարկառուն ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը, հրաժարականների առթիվ հայտարարել էր, թե իշխանության դեմքը փոխվում է: Փաստորեն չի փոխվում:
ՀԺ. Խլղաթյանի հրաժարականի դիմումը չի ընդունվել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ