Էվերթոնը ստացած կարմիր քարտերի թվով առաջատար է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում տեղի ունեցած «Սուոնսիի» հետ խաղում (0:0) «Էվերթոնի» կիսապաշտպան Քևին Միրալյասը փոխարինման դուրս գալուց հետո կոպիտ խաղի ցուցադրելու համար կարմիր քարտ է ստացել:

Դա Պրեմյեր լիգայի պատմության (1992 թվականից սկսած) ընթացքում լիվերպուլյան ակումբի ֆուտբոլիստների 80-րդ հեռացումն էր: Այդ ցուցանիշով «Էվերթոնը» դարձավ առաջատար:

Պրեմյեր լիգայի պատմության մեջ ամենակոպիտ թիմերի շարքում են «Արսենալը» (79 կարմիր քարտ), «Բլեքբերնը» (76), «Նյուքասլը» (75) և «Չելսին» (71):




Լրահոս