Առավոտ. Արման Սահակյանը կնշանակվի Շիրակի մարզպետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գեներալ Աշոտ Գիզիրյանի հրաժարականից հետո մի քանի օր է՝ ՀՀԿ-ական վերնախավում լարված քննարկվում էր Շիրակի մարզպետի հարցը: Այդ մասին գրում է ՛”Առավոտ” թերթը։
“Շոշափվում էին մի քանի անուններ՝ Յուրի Վարդանյանի, Սամվել Նիկոյանի եւ Գյումրիի նախկին քաղաքապեւտ Վարդան Ղուկասյանի:
Ի նկատի ունենալով, որ այս տեղանքի ժողովուրդը խստապահանջ է, իրավացիորեն դժգոհ է իշխանություններից, այստեղ որոշեցին մարզպետ նշանակել մեծահարուստ եւ միաժամանակ կրթված երիտասարդի: Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի արտահերթ նիստում գրեթե հաստատվել է Շիրակի մարզից ընտրված պատգամավոր, “Շիրակ” ֆուտբոլային ակումբի սեփականատեր, 35-ամյա Արման Սահակյանի թեկնածությունը: 
“Առավոտի” տեղեկություններով՝ որոշակի սոցհարցումներ են կատարվել տեղի ՀՀԿ-ականների շրջանակում ու կանգ են առել հենց նրա վրա: Իսկ Յուրի Վարդանյանը գերադասել է լավ ու վատ չլինել գյումրեցիների հետ, որոշել է նրանց աչքում հավերժ մնալ որպես Գյումրվա պարծանք”,- գրում է “Առավոտը”:




Լրահոս