Հրապարակ. Խաչատուր Սուքիասյանը Երևանի քաղաքապետի կոմպրոմիսային թեկնածու՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նախագահական ընտրությունները դեռ չավարտված` իշխանական կուլիսներում սկսել են քննարկել Երևանի ավագանու ընտրությունները:
“Հրապարակի” տեղեկություններով, որոշ իշխանավորներ կարծում են, որ Տարոն Մարգարյանն այլևս չպետք է զբաղեցնի քաղաքապետի պաշտոնը` մանավանդ Ավանի խայտառակ արդյունքներից հետո: Բայց մեկ այլ խումբ էլ կտրականապես դեմ է Գագիկ Բեգլարյանի վերադարձին: Եվ քանի որ երկրում հետընտրական կրքերը չեն հանդարտվում, քննարկվում է այլընտրանքային թեկնածուի հարցը, ով կլինի կոմպրոմիսային` կընդունվի և իշխանության, և ընդդիմության կողմից: Թերթի տեղեկություններով, ոմանք կարծում են, որ այդպիսի թեկնածու է Խաչատուր Սուքիասյանը, ով լավ գործարարի համարում ունի և չնայած տևական ժամանակ է` ակտիվ չէ, սակայն ընդունելի թեկնածու է և նորահայտ ընդդիմության, և ՀԱԿ-ից անջատվածների, և բիզնես-շրջանակների համար:
 




Լրահոս