«Առավոտ» օրաթերթը գրում է. «Անկախության տոնի կապակցությամբ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ անցկացված մարզական ցուցադրական ելույթները լուսաբանելիս մի երիտասարդ բջջային հեռախոսով պայմանավորվում էր, հավանաբար, ընկերուհու հետ, և փորձում բացատրել թե ինքը որտեղ է։ «Հրապարակից որ իջնում ես, պալտոյով մարդու արձան չկա՞, արի հենց դրա մոտ։ Չէ-չէ: Ձեռքերը խաչածը չի (նկատի ուներ Ստեփան Շահումյանի արձանը), դրանից էլ ա ներքև, ախչի»,– իր տեղը բացատրում էր Անկախության տարիքի այդ երիտասարդը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։