Սերժ Սարգսյանի հրահանգով ,համապատասխանե կառույցներն ընտրություններից անմիջապես հետո ինտենսիվ ուսումնասիրում են, թե որոնք էին այս վիճակի պատճառները, ովքեր էին մեղավոր: Նպատակը ոչ միայն թիմում տիրող վիճակը հասկանալն է, այլև ապագա կադրային վերադասավորությունները: Սերժ Սարգսյանը փորձում է սեպը հանել սեպով, մարզպետներին ու քաղաքապետներին հրաժարականի դիմում-առաջարկն անում է անձամբ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը. օրերս նա իր մոտ է կանչել Արմավիրի մարզպետին և ասել. “Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին ասա` դիմում գրի-գնա, մարզի մյուս` քաղաքապետների հարցով զբաղվում է նախագահը. ինքը կասի, թե ինչ անեք”: Օրակարգում է նաև Մեծամորի, Վանաձորի քաղաքապետների հրաժարականի հարցը: Վհուկների որսը շարունակվում է:
Հրապարակ. Վհուկների որսը շարունակվում է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ