Էտո’Օ-ն արժանացել է Golden Foot մրցանակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական «Անթալյասպոր»-ի հարձակվող Սամուել Էտո’Օ-ն ստացել է Golden Foot մրցանակը, որը շնորհվում է ֆուտբոլում բարձր նվաճումների հասած 29 տարեկանից բարձր` գործող և նախկին ֆուտբոլիստների:

Մոնակոյում կայացած միջոցառմանը նման պատվի են արժանացել նաև ռուս Ռինատ Դասաևը, ֆրանսիացի Դավիդ Տրեզեգեն, ռումինացի Գեորգե Հաջին ու արգենտինացի Դանիել Պասարելան:

Հիշեցնենք, որ կարիերայի ընթացքում Էտո’Օ-ն խաղացել է «Ռեալի», «Բարսելոնայի», «Ինտերի», «Չելսիի» և «Էվերտոնի» ակումբներում:




Լրահոս