Բաքվում ձերբակալվել է Ադրբեջանի 5 քաղաքացի, ովքեր Սիրիայում ու Իրաքում մասնակցել են ահաբեկչական գործողություններին: Այս մասին ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտնում է Ազգային անվտանգության նախարարության հասարակական կապերի հետ վարչությությունից:
Համաձայն տեղեկության՝ կասկածյալները ձերբակալվել են հակաահաբեկչական գործողությունների արդյունքում:
Տեղեկացվում է, որ սույն անձինք ձերբակալվել են զինված խմբավորումներ ստեղծելու ու դրանցում մասնակցելու մեղադրանքով, որը չի նախատեսվում Ադրբեջանի օրենսդրությամբ: