Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ կատարված բռնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ կատարված բռնությունը դատապարտելու մասին: Հաղորդագրության մեջ ասվում է·

«Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է 2015 թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ քաղաքացի, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ կատարված բռնությունը:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունն այս բռնությունը գնահատում է որպես ռեժիմի կողմից մեր ժողովրդին ուղղված հերթական մարտահրավեր, որը պետք է ընդունել և հաշվի առնել նրան հեռացնելու քայլերը կատարելիս»:




Լրահոս