Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2013 թ. փետրվարի 28-ից գործարկվելու են Երեւան քաղաքում նոր տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Գայի պողոտա-Մոլդովական փողոց, Պուշկինի փողոց-Նալբանդյան փողոց (Սախարովի հրապարակ), Էրեբունու փողոց-Ազատամարտիկների փողոց, Վարդանանց փողոց-Ալեք Մանուկյան փողոց, Իսակովի պողոտա-Աթենքի փողոց, Երվանդ Քոչարի փողոց-Խորենացու փողոց-Տիգրան Մեծի պողոտա (,Տաշիրե առեւտրի կենտրոնի դիմաց) եւ Հրաչյա Քոչարի փողոց-Բաղրամյան պողոտա-Կիեւյան փողոց-Հակոբ Հակոբյան փողոց-Կասյան փողոց (Բարեկամության հրապարակ) խաչմերուկներում: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: