Ազատամարտիկին ծեծի ենթարկողների մեջ եղել է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներից մեկը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հենց նոր երեկ ծեծի ենթարկված ազտամարտիկ Սմբատ Հակոբյանը հայտարարեց, որ իրեն ծեծի ենթարկողներից մեկը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներից մեկն է`անունը Տիգրան, ազգանունը` չի հիշում: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից հայտնում է Armlur.am -ի թղթակիցը: Ազատամարտիկի խոսքով` ծեծի ենթարկողները եղել են 5-6 հոգի, ապա հավելեց, որ Ռ. Հայրապետյանի հետ անձնական խնդիր չունի, պարզապես որոշ ժամանակ առաջ նրա հետ քաղաքկաան բանավեճ է ունեցել:

«Բանավեճի ավարտից հետոո Ռուբեն Հայրապետյանն ինձ ասել է` «Դե կտեսնես»»,-արունակեց Ս. Հակոբյանը: Նա նշեց, որ  վստահաբար չի կարող ասել, որ դա Ռուբեն Հայրապետյանի ձեռքի գործն է, բայց որ այդ տղային ճանաչում է` որպես Ռ. Հայրապետյկանի թիկնազորի անդա, դա հաստատ է:




Լրահոս