Կատուն` օդատար խողովակի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 26-ին, ժամը 22.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի 30 շենքի օդատար խողովակի մեջ կատու է ընկել, կատվին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը: Փրկարարաները, տան բնակչի համաձայնությամբ, քանդել են պատը և կատվին անվնաս դուրս բերել: 




Լրահոս