Հայկական թեթև արդյունաբերությունը ներկայացվել է «TEXTILLEGPROM 2015» 45-րդ միջազգային տոնավաճառ-ցուցահանդեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ին հայտնում են Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հայաստանյան 5 արտադրողներ սեպտեմբերի 22-25-ը Մոսկվայում միասնական տաղավարով մասնակցում են «TextilLegProm 2015» 45-րդ միջազգային ամենամյա տոնավաճառ-ցուցահանդեսին` աշխարհի 42 երկրների ավելի քան 2500 ընկերությունների հետ միասին: Հայկական ընկերությունները ներկայացնում են տրիկոտաժի, գուլպեղենի, հագուստի, բաճկոնների գունեղ ու նորաձև հավաքածուներ:

Այս տարի ակնկալվում է ավելի քան 30 000 այցելու, որոնց շարքում մեծածախ գնորդներ,ոլորտիմասնագետներ,առևտրային դիստրիբյուտորներ, տարբեր առեւտրային ցանցերի ներկայացուցիչներ ու ներմուծողներ են: Ցուցահանդեսն ունի նաև հագեցած գործարար ծրագիր` համաժողով, կլոր սեղաններ, շնորհանդեսներ ու մրցույթներ:

«Հայկական ընկերությունների մասնակցությունըկազմակերպել է Հայաստանի զարգացման հիմնադրամը՝ ՀՀ կառավարության կողմից որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության աջակցության ծրագրի շրջանակում:Այս ցուցահանդեսը հարթակ է մասնակից արտադրողների և մեծածախ գնորդների միջև պայմանավորվածությունների ձեռքբերման, պայմանագրերի կնքման, նոր գործընկերային հարաբերություննեի ստեղծման և հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման համար: Առկա է նաև մանրածախ առևտուր իրականացնելու  հնարավորություն, որից հայաստանյան արտադրողները կարող են հաջողությամբ օգտվել, նոր գործարար կապեր ստեղծել և շահավետ պայմանագրեր կնքել»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:




Լրահոս