Ժայռից քարեր են պոկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 26-ին, ժամը 23.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Կապան ավտոճանապարհին` Կապան տանող թունելի դիմաց, քար է ընկել, ինչը խոչընդոտում է երթևեկությանը: Դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կապանի Սպանդարյան 3 հասցեին հարակից ժայռից քարեր են պոկվել և թափվել թունելի դիմաց` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Փրկարարները “Կապանի ՃՇՇ” ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հեռացրել են քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից:




Լրահոս