Սուրեն Սուրենյանցը բերման կենթարկվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօր քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին բերման ենթարկելու որոշում կայացրեց:
Ս.Սուրենյանցը դատական նիստին չէր ներկայացել և դատարանին նախապես պատշաճ չէր տեղեկացրել պատճառների մասին, այլ միայն նիստից 30 րոպե առաջ իր պաշտպանին հաղորդել էր, որ վատառողջ է և չի կարող նիստին ներկայանալ: Դատարանը և մեղադրող կողմը գտան, որ նիստը չի կարող շարունակվել առանց ամբաստանյալի և դատարանը որոշում կայացրեց Սուրենյանցին բերման ենթարկել:
Նախորդ դատական նիստում դատաքննությունն ավարտվեց և դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին: Մեղադրող Նելլի Աշրաֆյանը միջնորդել էր ժամանակ տրամադրել իրեն մեղադրական ճառին նախապատրաստվելու համար: Այսօրվա դատական նիստում որպես մեղադրող հանդես եկավ մեկ այլ դատախազ՝ Հայկ Մարտիրոսյանը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մատի 4-ին:
Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իբր խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով իր ծանոթ Գ.Ղասաբյանի վստահությունը, վերցրել և խարդախությամբ տիրացել է 508.000 դրամ գումարին։ Սուրենյանցը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
“Փաստինֆո”




Լրահոս