Գերմանիայի Ռեյնլանդ-Փֆալց դաշնային հողերի տարածքում գտնվող Բյուխել քաղաքի ռազմաբազայում կտեղակայվի B61-12 տիպի 20 ամերիկյան ատոմական ռումբ: Այս մասին «Российская газета»-ին հայտնի է դարձել ZDF գերմանական հեռուստաալիքում սեփական աղբյուրից: Այս հեռուստաալիքի «Ֆրոնտալ 21» ծրագրի շրջանակներում այսօր երեկոյան կցուցադրվի մի հետազոտություն, որի հիմքում ընկած են փաստաթղթեր և որոնցով ապացուցվում է, որ նոր տեսակի ամերիկյան միջուկային զենքը կտեղակայվի բունդեսվերի ռազմաբազայում:
«Գերմանիայի վերամիավորումից 25 տարի անց Ռեյնլանդ-Փֆալցում կրկին կտեղակայվեն «սառը պատերազմի» ժամանակաշրջանի ատոմական ռումբերը»,- ասվում է հեռուստաալիքի գովազդում:
Թերթը գրում է, որ միջուկային զենքի տեղակայման ծրագրերը հաստատվում են ԱՄՆ-ի բյուջեի փաստաթղթերով, որոնք հայտնվել են «Ֆրոնտալ 21» հաղորդման լրագրողների ձեռքում: