Ապօրինի ձկնորսություն` ինքնաշեն էլեկտրական սարքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 26-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 18-րդ կմ-ին գտնվող ռեստորանին հարակից գետի ափին “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայի վարորդը ապօրինի ձկնորսություն է կատարում:  ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Դիտավան գյուղի 31-ամյա մի բնակիչ իր ,Մերսեդեսե մակնիշի ավտոմեքենայից ինքնաշեն էլեկտրական ձկնորսական սարք միացնելով՝ գետից կատարել է ապօրինի ձկնորսություն: Նշանակվել է մասնագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս